Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է պայքարել «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերի ձեռքբերման համար, չնայած տրանսֆերային գործարքներ կատարելու վրա դրված արգելքին:
«Կապտանռնագույններ»-ի ղեկավարները վստահ են, որ կբողոքարկեն ՖԻՖԱ-ի որոշումն ու աշխատանքներ կծավալեն ամառային տրանսֆերային շուկայում:
The Mirror-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի տրանսֆերային ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է հենց բրազիլացի ֆուտբոլիստը, ում հետ արդեն բանակցություններ են ընթանում և շուտով հաջողություններ կգրանցվեն:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը կհամաձայնի հրաժարվել Լուիսի ծառայություններից 25 մլն ֆունտի դիմաց:








































