Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Սերժ Սարգսյանը մեկնելո՞ւ էր Մոսկվա. նա և Քոչարյանը հավասարվում են

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին տված ճեպազրույցում հայտարարել էր, որ իշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ գործ է հարուցել և խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, քանի որ վախեցել է նրա ակտիվ արտաքին քաղաքական գործունեությունից:

ՀՀԿ նախագահը հայտարարել է, որ Սարգսյանը ծրագրում էր այցեր մի քանի կարևոր մայրաքաղաքներ, որտեղ քննարկելու էր պետական նշանակության, ազգային օրակարգի կարևոր հարցեր:

Իշխանության վախի մասին հայտարարությունները դնենք մի կողմ, այստեղ թերևս խնդիրը պարզ քարոզչական պաշտպանության դաշտում է: Սակայն մի քանի մայրաքաղաքներ ծրագրված այցերի մասին հայտարարությունը հետաքրքիր է՝ մի քանի առումով:

Սերժ Սարգսյանը մեկնել էր Զագրեբ ԵԺԿ կոնֆերանսին և վեհաժողովին մասնակցելու, ելույթ ունեցավ այնտեղ, որտեղ Հայաստանի իշխանությանը քննադատելուն զուգահեռ՝ բավականին նուրբ տողատակով Եվրոպային էր նաև նախատում, որ բավարար աջակցություն չեն ցուցաբերել իրեն: Եթե սա համադրենք նաև ԱՄՆ դեսպանի հետ շաբաթներ առաջ ունեցած հանդիպման հետ, որտեղ Սերժ Սարգսյանը խոսել էր իրական ժողովրդավարության մասին և դարձյալ ակնարկով մեղադրել, որ այդ հարցում չեն աջակցել իրեն բավարար չափով, ապա ստացվում է հետաքրքիր տրամաբանություն և պատկեր:

Այդ համատեքստում էլ առաջանում է հարց՝ իսկ մայրաքաղաքների շարքում, ուր այցերը նախապատրաստվում են և շարունակելու են նախապատրաստվել՝ ըստ ՀՀԿ փոխնախագահի, կա՞ Մոսկվան՝ ՌԴ մայրաքաղաքը: Սերժ Սարգսյանի Մոսկվա այց պլանավորվո՞ւմ էր: Եթե, իհարկե, ընդհանրապես այդպիսի այցեր պլանավորվում էին, և դրանք իրապես քաղաքական, ոչ թե զբոսաշրջաժամանցային նպատակներ էին հետապնդում կամ, ասենք, առողջարանային:

Մոսկվայի հանգամանքը այստեղ հետաքրքիր է նրանով, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի նախագահը, օրինակ, կանոնավոր կերպով հիշում է Ռոբերտ Քոչարյանին, իսկ ահա Սերժ Սարգսյանին՝ ոչ: Եվ Սերժ Սարգսյանն էլ չի հիշում ՌԴ իշխանությանը՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Երկրորդ նախագահն իր պաշտպանական մարտավարությունում ակնհայտ կերպով խաղադրույք է կատարում Մոսկվայի վրա, թեև առայժմ «չի գուշակում» ոչ մի «հաշիվ»: Իսկ «Սպուտնիկ Արմենիայում» իր վերջին հոդվածում նա ընդհանրապես «մատնում» էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ դեսպանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո:

Օրեր առաջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դատարանում հայտարարել էր, որ մարտիմեկյան գործը երեք նախկին նախագահներին ներառող գործ է, և երկրորդ նախագահը այդ իմաստով անհավասար պայմանում է, երբ բանտում է: Ինչ-որ իմաստով Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հավասարվում են: Ազատության աստիճանը, իհարկե, տարբեր է, բայց արտաքին այցերի առումով նրանք, կարծես թե, հայտնվում են հավասար դիրքում:

Ինչ ազդեցություն է թողնելու այդ հանգամանքը Հայաստանի ներքին կյանքի և նախկին իշխող համակարգի ներքին հարաբերակցության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում