«Ես նախընտրական ծրագիր չեմ գրել, որովհետև ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ մեծացել ու 10 տարի է արդեն, որ աշխատում եմ մեր համայնքապետարանում և քաջատեղյակ եմ մեր գյուղի հոգսերից ու խնդիրներից։ Դրանց մի մասը՝ գյուղի բյուջեի հնարավորությունների սահմաններում լուծել ենք, մի մասն էլ առաջիկայում ենք նախատեսում լուծել, ինչպես նաև դիմել ենք մեր կառավարությանը՝ սուբվենցիոն ծրագրերից օգտվելու համար։ 2016թ-ին մեր համայնքի զարգացման 5-ամյա ռազմավարության ծրագիրն իմ անմիջական ղեկավարության ներքո է գրվել, որտեղ մեր գյուղի խնդիրների շուրջ 95 տոկոսն է ներառված և ես շատ լավ գիտեմ այդ խնդիրների լուծման ճանապարհները։ Ես իմ ընտրողներին, իմ համագյուղացիներին խոստացել եմ, որ մինչև վերջ հետամուտ եմ լինելու դրանց լուծմանը և եթե ընտրվեմ որպես համայնքապետ, ապա առավել մեծ ուշադրությամբ կհետևեմ մեր ծրագրերի իրականացմանը և պատրաստ եմ ծառայել մեր գյուղին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արարատի մարզի Տափերականի համայնքապետի թեկնածու Մուշեղ Ղազարյանը՝ խոսելով դեկտեմբերի 8-ին սպասվելիք ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու և առաջիկա անելիքների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։