Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իհարկե, Հոկտեմբերի 27-ի գործով ես շատ տեղեկացված եմ, բայց…. Գագիկ Ջհանգիրյանը փակագծեր է բացում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավագետ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

– Դուք դիմել եք Վարչական դատարան և պահանջել չեղյալ համարել նախագահի 2008թ. հրամանագրերը. ի՞նչ հրամանագրերի մասին է խոսքը, և ո՞րն է Ձեր այս քայլի նպատակը:

– Քանի դեռ իմ վերաբերյալ դատական ակտը ուժի մեջ էր, ես գտնում էի, որ բարոյական իրավունք չունեմ դիմելու և վիճարկելու նախագահի 2008թ. երկու հակասահմանադրական և ապօրինի հրամանագրերի օրինականությունը, բայց քանի որ սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատն ինձ արդարացրեց, ճանաչեց իմ անմեղությունը, քրեական գործերի վարույթը կարճեց, ես ուղղակի, որպեսզի վերականգնեմ իմ բարի համբավը, նաև իմ մասնագիտական ստաժը, որը այդ հրամանագրերի պատճառով կորցրել եմ 2008-ից, ու նաև իմ բարձր դասային աստիճանը՝ արդարադատության համակարգում այդքան երկար տարիների արդյունքում ստացած, դիմել եմ առաջին ատյանի դատարան այդ հրամանագրերն առ ոչինչ ճանաչելու պահանջով: Հուսանք, որ հիմա դատարանը, քանի որ ճնշումներից ձերբազատված է և նախկին իշխանության ճնշումներից ազատված է, կկայացնի օբյեկտիվ և ճիշտ որոշում: Իմ այս մասնավոր խնդիրը կարևոր է նաև մյուսների համար:

– Մարտի 1-ի գործով բողոքարկած անձա՞նց մասին է խոսքը:

– Այո, և ոչ միայն բողոքարկածների ու դատապարտվածների: Պարզ է, որ իմ վերաբերյալ դատական ակտի բեկանումը քրեական պալատի կողմից, ինձ արդարացնելը ուղի հարթեց մյուս քաղբանտարկյալների գործերով բողոքարկումների համար: Մինչ այդ գլխավոր դատախազությունը գտնում էր, որ պետք է սպասեն Եվրոպական դատարանի վճռին և դրանից հետո միայն կոնկրետ անձանց դատական ակտերը բողոքարկեն Վճռաբեկ դատարան: Ես մեկ տարի և մի քանի ամիս սպասեցի՝ հուսալով, որ իմ վերաբերյալ կայացված դատական ակտը դատախազությունը կբողոքարկի, ինձ համար նախընտրելի կլիներ, որ բողոքաբերը ես չլինեի, այլ դատախազությունը, բայց երբ իմ հույսը կտրվեց, ես դիմեցի Վճռաբեկ դատարան՝ օգտվելով մեր Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով ընձեռված հնարավորությունից, ինչը հիմա ուղի է հարթել մյուս քաղբանտարկյալների դատական ակտերի բեկանման համար առանց Եվրոպական դատարանի վճիռներին սպասելու…Իմ հարթած ուղին ճանապարհ է բացում, որ մյուս քաղբանտարկյալներն արդարացվեն:

Աշխատանքից ազատման և դասային աստիճանից զրկման հրամանագրի հետ կապված, եթե հիշում եք, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, արտաքին գործերի 11-12 աշխատակիցներ, մեկ փոխնախարար հանդես եկան համապատասխան հայտարարությամբ, նրանց բոլորին նույնպես ազատեցին. երեք դեսպան, մեկ փոխնախարար, վարչության բազմաթիվ աշխատակիցների. նրանց նույնպես և՛ ազատեցին աշխատանքից, և՛ զրկեցին դիվանագիտական աստիճանից: Հիմնավորում չկար: Նախագահը կոչումներից ու դասային աստիճաններից զրկելու լիազորություն չունի, նա շնորհում է դրանք:

– Հարգելի՛ Ջհանգիրյան, հիմա եթե դատարանը բավարարեց Ձեր պահանջը, Ձեզ պետք է վերականգնի նախկին աշխատանքին: Ձեր պահանջը դատարանին այդպիսի բան պարտավորեցնո՞ւմ է:

– Ո՛չ, չի պարտավորեցնում: Ես հիմա այսպիսի խնդիր չեմ դրել իմ առաջ, իմ խնդիրը աշխատանքից ազատման հրամանագրի վերացումն է, որի հիման վրա գլխավոր դատախազն է նաև հրաման արձակել, որովհետև եթե այդ հրամանը մնում է ուժի մեջ, ես կորցնում եմ իմ դատախազական աշխատանքի ստաժը և համապատասխան կենսաթոշակ ստանալու հնարավորությունից զրկվում եմ: Ավելի հեռահար նպատակներ առայժմ չեմ դրել, այդպիսի ծրագրեր չկան:

– Զուտ որպես իրավաբանի, չեմ կարող այդ հարցը Ձեզ չտալ. վստահ եմ՝ տեղյակ եք, որ երեկ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել, այդ մեղադրանքը տեղիք տալի՞ս է այս գործընթացը քաղաքական հետապնդում որակելու համար:

– Ես ընդհանրապես ինձ քաղաքական մարդ չեմ համարել և քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքականությունն է ինձանով զբաղվել: Ես ավելին չգիտեմ այդ մեղադրանքի հիմքերի վերաբերյալ, քան այն, ինչը հրապարակվել է ՀՔԾ հաղորդագրության մեջ, բայց, իմանալով այդ մարմինների աշխատանքի խոհանոցը, պետք է ասեմ, որ դա չափազանց լուրջ քայլ է, նախկին նախագահին, նախկին գլխավոր դատախազին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելը չափազանց լուրջ հարց է, և սա միայն ՀՔԾ-ի խնդիրը չէ, այլ նաև գլխավոր դատախազության, անգամ անձամբ գլխավոր դատախազի խնդիրն է: Սա լուրջ քայլ է նաև այն առումով, որ պատահական մարդկանց չի առաջադրվել մեղադրանքը, այսինքն՝ եթե «երկաթյա», անվիճարկելի ապացույցներ չլինեին, այդպիսի մեղադրանքներ չէին առաջադրվի… Պետական միջոցների հափշտակության մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահին, դժվար է քաղաքական հետապնդման պիտակ կպցնել հափշտակմանը կամ հափշտակման գործընթացի կազմակերպմանը:

– Հոկտեմբերի 27-ի տարելիցի ժամանակ Ձեր անունը շատ շոշափվեց՝ մի քանի դեքերում ընդհուպ մեղադրանքի տեսքով, թե եկել է ժամանակը, ինչու չի խոսում Ջհանգիրյանը, և եթե նա այսօր էլ չի խոսում, ապա երբ պետք է խոսի:

– Գիտեք, այդ ընկերները, նաև իմ ընկերներից մեկը բարձրաձայնեց, որ պետք է խոսեմ. իրենք մոռացել են, որ ես 2008թ. փետրվարի 28-ին, երբ իմ՝ գլխավոր դատախազի տեղակալի աշխատասենյակից եկա Ազատության հրապարակ, խոսեցի Հոկտեմբերի 27-ի մասին, ես ասացի, որ անջատված մասով վարույթը կարճված է ապօրինի՝ Քրեական դատավարության կոպիտ խախտումներով, և եթե առիթ ու հնարավորություն լինի, պետք է նախաքննությունը շարունակել: Իհարկե, ես եղել եմ գործով հսկող դատախազ և շատ տեղեկացված եմ, բայց դատախազին Քրեական դատավարության օրենսգիրքն արգելում է հանդես գալ որպես վկա: Դատախազին, դատավորին, այդ գործով օպերատիվ աշխատողին, քննիչին արգելվում է հանդես գալ որպես վկա, եթե այդ գործով ապօրինություններ չեն կատարվել և գործ չի քննվում ապօրինությունների մասով և եթե վարույթը չի նորոգվել նոր երևան եկած հանգամանքների ուժով: Հիմա այդ գործի վարույթը կարճված է, ես ի՞նչ խոսեմ: Ցավն այն է, որ խոսում էին թե՛ տեղեկացվածները, թե՛ չտեղեկացվածները և թե՛ Հոկտեմբերի 27-ի հետ ոչ մի առնչություն ու կապ չունեցող մարդիկ, որոնք այդ գործի քննության ընթացքում որևէ ծանրություն իրենց վրա չէին կրել, որևէ վտանգի չէին ենթարկել իրենց ու իրենց ընտանիքներին:

– Հոկտեմբերի 27-ի գործով դատախազի հետ ինչ ձևաչափով և ինչ հաճախականությամբ էիք շփվում:

– Ինձ հրավիրում էր շատ հաճախ՝ շաբաթը երկու-երեք անգամ:

– Կներեք հարցի համար՝ ինչի՞ց էիք խոսում:

– Իմ վաղամեռիկ ընկերոջ եղբայրն ասում է՝ Ջհանգիրյանը ցուցմունքները տանում-դնում էր նախագահի առաջ: Ցավն այն է, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա ցուցմունքների և տեխնիկայի վերծանված արդյունքների տարբերությունը իմ այդ ընկերոջ եղբայրը չի տարբերակել… Ավելին կարող եմ ասել, կգա պահը: Եթե գործի վարույթը սկսվի, ես կփորձեմ օգտակար լինել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում