Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

ՏԻՄ ընտրություններն այլևս ոչինչ չեն նշանակում. նոր ՏԻՄ ընտրություններ՝ առանց քաղաքական ուժերի և առանց մրցակցության

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ 6 մարզի 12 համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Բացի դրանից՝ ևս 4 համայնքում արտահերթ ընտրություններ են։ Արագածոտնի մարզի Ավան և Արարատի մարզի Տափերական համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են, իսկ Արարատի մարզի Նորաշեն ու Արմավիրի մարզի Ծիածան համայնքում՝ ավագանու արտահերթ ընտրություններ։

Ուշագրավ է, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների օրինակով այս անգամ էլ կարելի է ասել, որ քաղաքական ուժերը ներկայացված չեն ՏԻՄ ընտրություններում։ 14 համայնքներից միայն Արմավիրի մարզի Ծիածան և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում են առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական։ Սակայն նրանց էլ կուսակցությունը չի առաջադրել, այլ ինքնաառաջադրվել են։ Առաջադրված մնացած բոլոր թեկնածուները անկուսակցական են։

Այս ՏԻՄ ընտրություններում ուշագրավ է նաև այն, որ դրանք մրցակցային չեն։ 12 համայնքներից ուղիղ կեսում գրանցվել է ընդամենը մեկ թեկնածու, երկրորդ թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել։ Բացի դրանից՝ ինքնաառաջադրված թեկնածուներն են, հիմնականում գործող համայնքապետերն են։ Միակ փոփոխությունն այն է, որ նրանք իրենց կենսագրությունից հեռացրել են Հանրապետական կուսակցական պատկանելությունը և դառնալով անկուսակցական՝ նորից առաջադրվել։

Ընտրական պրոցեսում գտնվող համայնքներում միայն երեք կին թեկնածու է առաջադրվել։ Մնացած բոլոր թեկնածուները տղամարդիկ են։

ԱԺ «Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարևորում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, բայց չեն էլ կարծում, որ պետք է պարտադիր կերպով բոլոր ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» ներկայացված լինի։ «Նման մոտեցում չունենք, բայց եթե մեկ կամ մի քանի ՏԻՄ ընտրություններում մեր մասնակցությունը չի եղել, դա չի նշանակում, որ առաջիկայում էլ չի լինելու։ Սակայն մենք չեն տառապում այն մոլուցքով, և մեր առջև նպատակ չենք դրել՝ բոլոր գյուղերում և բոլոր քաղաքներում ներկայացված լինի միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Դա ճիշտ մոտեցում չէ և չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Մակունցը։

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ հակադարձում է Մակունցին՝ իշխանությունը ՏԻՄ ընտրություններում պարտադիր թեկնածու չի առաջադրում ոչ թե այդ մոլուցքին դեմ լինելու պատճառով, այլ որ չունի այդքան թեկնածու։ Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա, քաղաքագետի խոսքերով, այս պահին բոլոր տեղերում թեկնածու առաջադրել կարող է միայն ԲՀԿ-ն, իսկ «Լուսավորը» և մյուս կուսակցությունները չունեն այդ ռեսուրսը։ «ՀՀԿ-ն էլ փոքրիկ մի խմբակ է մնացել, և քաղաքական դաշտում չկա մի ուժ, որը ՏԻՄ-երում թեկնածու առաջադրի։ Ինչ վերաբերում է հարցի ավելի գլոբալ մոտեցմանը, ապա կարելի է ասել, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում այլևս որևէ բան չեն որոշում, քանի որ Հայաստանում կար և հիմա էլ շարունակվում է մի համակարգ գործել՝ սուպերվարչապետական համակարգը, որի պարագայում ՏԻՄ ընտրությունները իրենցից այլևս ոչ մի բան չեն նշանակում։ Կա վարչապետ և նրա կողմից միջնորդավորված նշանակված մարզպետներ և փոխմարզպետներ, որոնք ամբողջ համայնքները վերցնում են իրենց հսկողության տակ։ Այլևս իմաստ չունի, որ դու գյուղապետին վերցնես քո հսկողության տակ, եթե մարզպետի կամ ուժային կառույցների միջոցով կարող ես նրանց վերահսկել»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքերով՝ հեղափոխությունից հետո մենք օրինակներ ունենք, թե ինչպես է Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ սկսում տարբեր համայնքներում, կամ ինչպես ՊՎԾ ղեկավարը գնում էր և տարբեր համայնքի ղեկավարներին հորդորում էր հրաժարական տալ։

Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ այս վիճակն էլ երկար չի շարունակվի, քանի որ եթե «Իմ քայլը» երկար մնա իշխանության, ապա կսկսի առավել խոշոր համայնքներում թեկնածուներ առաջադրել։ «Դրա լավագույն օրինակը Իջևան քաղաքն է, որի ընտրությունները պետք է կայանային դեկտեմբերին, բայց դրանք հետաձգվեցին մինչև գարուն, երբ համայնքները կխոշորացվեն, 19 համայնք կմիանա Իջևան քաղաքին, և իշխանության համար ավելի հեշտ կլինի ապահովել իր ցանկալի թեկնածուի հաղթանակը։ Այսինքն՝ իշխանությունները աստիճանաբար իրենց թեկնածուները կսկսեն առաջադրել, բայց հիմա համայնքապետները լուրջ վտանգ չեն սպառնում վարչապետի իշխանությանը, դրա համար էլ չեն կարևորվում»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում