Լոնդոնում անսովոր հյուրանոցն առաջարկում է զբոսաշրջիկներին գիշեր անցկացնել բանտում:
Հին բանտի շենքը վերափոխվել է ննջասենյակներով հյուրանոցի, որոնց պատուհաններին ամրացված են ճաղեր: Զբոսաշրջիկներին առաջարկվում է ընտրություն կատարել խառը կամ մասնավոր սենյակների միջև:
Անսովոր հյուրանոցում գիշերակացի արժեքը 60 եվրո է՝ հայտնում է Daily Mail-ը:
Սենյակներից մեկը վերածվել է կինոսրահի: Խոհանոցում նախատեսված է ինքնասպասարկում:









































