Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Ալեքսանյանի «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ի նկատմամբ ոչ թե քրեական, այլ վարչական վարույթ են հարուցել

Մամուլում օրերս տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ դեռևս օգոստոսին ՌԴ ներքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ պահանջելով Հայաստանում դադարեցնել հանրահայտ ընկերությանը պատկանող «Пять озер» և «Белая березка» ապրանքային նշաններով օղիների արտադրությունը։ Դրանք արտադրվում են «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից։ Նշվել էր նաև, որ նշված իրավախախտումը ոչ թե վարչական իրավախախտում է, որի համար պետք է տուգանքներ սահմանվեն վարչական մարմինների կողմից, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 207 հոդվածով (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը, որի համար ենթարկվում են նվազագույնը 1-3 տարի ազատազրկման) պետք է պատիժ կիրառվի։

Ինչպե՞ս է արձագանքել Պետական եկամուտների կոմիտեն ՌԴ ներքին գործերի նախարարության դիմումին։

ՊԵԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը, արձագանքելով մեր հարցին, ուղարկեց հետևյալ պատասխանը. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 8 բաժին է ստացվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գրությունը՝ «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերն առ այն, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում խախտվում են  «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները, մասնավորապես՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 8 բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունն իրականում երկրորդային շուկայից ձեռք բերելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության  կողմից արտադրվող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները (շշերը)՝ դրանք շշալցրել է իրենց կողմից արտադրված օղիներով, այնուհետև շշերի վրա փակցվել են ակցիզային դրոշմանիշներ՝ «Տեղական» նշագրումով և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով, որից հետո իրացվել են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից նման ապրանքային նշաններով օղիներ շշալցնելու և իրացնելու հանգամանքը հաստատվել է ինչպես գնորդ անհատ ձեռնարկատերերի հայտարարություններով, այնպես էլ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքով։

Նկատի ունենալով, որ ՕՀ միջոցառումների ընթացքում ստացված նյութերն առերևույթ պարունակել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտումներ, ուստի դրանք 26.07.2019 թվականին ուղարկվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։

ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից հիշյալի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 9-ին որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցելու մասին, որի արդյունքում հանձնաժողովի 22.10.2019 թվականի թիվ 143-Ա որոշմամբ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է 16.207.000 ՀՀ դրամ տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության գործողության համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում