Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վրաստանի քաղաքական ճգնաժամը խորանում է․ ապակայունացումը կարող է բարդացնել Հայաստանի վիճակը

Հայաստանի հարևան երկու երկրներում՝ Վրաստանում և Իրանում կրկին սրվել է ներքաղաքական ճգնաժամը։ Պատճառները, անշուշտ, տարբեր են, իրավիճակներն էլ են տարբեր, բայց քանի որ վերլուծական շրջանակներում ընդունված է շատ հաճախ նման զարգացումները դիտել մեկ ընդհանուր համատեքստի մեջ, ինչ-որ կապեր փնտրել զարգացող իրադարձությունների միջև, այս անգամ էլ տարբեր փորձագետներ Երևանում, Բաքվում, Մոսկվայում և այլուր վերլուծում են իրանական և վրացական իրադարձությունները՝ փորձելով հասկանալ դրանց հնարավոր ազդեցությունը ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։

«Գավրիլովի գիշերն» ու հունիսյան բախումները

Այսօր գլխավորապես կանդրադառնանք Վրաստանին։ Քաղաքական ճգնաժամի սրացումներն այս երկրում պարբերական բնույթ ունեն։ Վերջին անգամ Թբիլիսիում զանգվածային ցույցեր և բախումներ եղել էին այս տարվա հունիսին 20-ին։ Այս իրադարձությունները պատմության մեջ մտան «Գավրիլովի գիշեր» անվանումով։ Պատճառը կամ ավելի ճիշտ՝ առիթը վրացական հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունն էր։ Ռուսաստանցի պատվիրակներից Սերգեյ Գավրիլովը նիստի ընթացքում զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի նախագահողի աթոռը, ինչն առաջացրեց վրացի խորհրդարանակաների խիստ վրդովմունքը։ Վերջիններս խափանեցին վեհաժողովի աշխատանքները։ Շուտով տասնյակ քաղաքացիներ դուրս եկան փողոց բողոքի ցույցի։ Երեկոյան բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Խորհրդարանի շենքը վերցնելու ցուցարարների փորձն ավարտվեց ոստիկանների հետ ծանր բախումներով, որոնց հետևանքով մի քանի հարյուր մարդ տուժեց, ավելի քան 300 ցուցարար բերման ենթարկվեց։

Ներքին և արտաքին գործոններ

2019 թ․ հունիսի 20-ի իրադարձություններն ու հետագա օրերի զարգացումները զգալի առումով կապված էին ռուսական գործոնի, տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության հետ ու հանգեցրեցին վրաց-ռուսական հարաբերությունների կտրուկ սրացմանը, քանի որ վրաց քաղաքացիներն ու ընդդիմադիր գործիչները զանգվածային ցույցերի ընթացքում բարձրացնում էին հենց Ռուսաստանի հետ կապված խնդիրներ՝ Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացնելու» խնդիրը, Ռուսաստանի ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանում։ Նույնիսկ անձնական վիրավորանքներ հնչեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

Մոսկվայում սա գնահատեցին որպես հակառուսական ելույթներ։ Պուտինի խոսնակը Վրաստանում տեղի ունեցածն անվանեց «ռուսատյացության հիստերիա»: ՌԴ ղեկավարությունը փորձեց որոշ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ։ Անգամ մարտական բարձր պատրաստության վիճակի բերվեցին ՌԴ զինված ուժերի մի քանի օկրուգների զորքերը, ինչը ևս կապեցին ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետ։

Բայց խորքային առումով թե՛ հունիսյան դեպքերի և թե՛ վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների հիմնական պատճառը ներքաղաքական ճգնաժամն է, որը, ըստ էության, կապված է 2020-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Հունիսի 24-ին Վրաստանի փաստացի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց Թբիլիսիում շարունակվող հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջներ՝ հայտարարելով, որ 2020-ին խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Բայց պարզվում է, որ այս խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգից համամասնական ընտրակարգին անցնելու սահմանադրական բարեփոխումների օրինագծի ընդունումը խորհրդարանում ձախողվել է, որից հետո հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել։ Նոյեմբերի 14-ին ցուցարարները վրաններ են տեղադրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։

Այս անգամ էլ, ցավոք, չհաջողվեց խուսափել ուժային գործողություններից։ Նոյեմբերի 18-ին ուժայինները ցրել են խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ջրցան մեքենաներով և մահակներով։

Ապակայունացման դեպքում Հայաստանի վիճակը կբարդանա

Այսպիսով, Վրաստանի քաղաքական ճգնաժամը, Իրանի ներքին զարգացումները ինչ-որ կերպ կապվա՞ծ են տարածաշրջանային զարգացումների հետ, ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ են կամ կարո՞ղ են ազդել Հարավային Կովկաս կոչվող այս տարածաշրջանի, այդ թվում մեր՝ Հայաստանի և ղարաբաղյան կոնֆլիկտի վրա։

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն ասում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, զուտ ներվրացական խնդիր է, Վրաստանի ներքին գործն է և չունի, այսպես ասած, ակնհայտ արտաքին քաղաքական համատեքստ։ Բայց պարզ է, որ Վրաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի ընդհանուր տարածաշրջանի համար։ Այս իմաստով, ըստ վրացի փորձագետի, Վրաստանը պիտի գիտակցի իր պատասխանատվությունը տարածաշրջանի կայունության համար։

«Մենք իրար հետ փոխկապակցված ենք մի շարք գործոններով։ Եթե վերցնենք թեկուզ Ադրբեջանը՝ ադրբեջանական գրեթե ողջ գազը Վրաստանի տարածքով է արտահանվում դեպի Թուրքիա, հետո՝ դեպի Եվրոպա։ Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա ուղևորափոխադրումների գերակշիռ մասը կրկին անցնում է Վրաստանով։ Եվ պարզ է, որ եթե այստեղ իրավիճակի ապակայունացում լինի՝ դրանից չի շահի ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Երևանը, մեր հարևանները կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Թերևս միայն այս առումով Վրաստանի զարգացումները կարող են ազդել տարածաշրջանային անվտանգության վրա։ Իսկ ընդհանուր առմամբ, այո՛, սա, իհարկե, սրանք մեր ներքին խնդիրներն են, մեր ներքին վեճերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Վասաձեն՝ ավելացնելով, որ Իրանի ներքին ճգնաժամը բոլորովին այլ խնդիր է, որը կապ չունի Վրաստանի զարգացումների հետ։

«Կարծում եմ, որ սրանք բացարձակապես տարբեր խնդիրներ են, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Իրանում և մինչ այդ էլ տեղի էր ունենում Իրաքում, Մեծ Մերձավոր Արևելքի ընդհանուր ճգնաժամի մի մասն է, որը սկսվել է դեռևս «արաբական գարնան» ժամանակներից։ Ամեն դեպքում սա ավելի է բարդացնում Հայաստանի վիճակը, քանի որ եթե լուրջ ապակայունացում լինի Վրաստանում և Իրանում՝ Հայաստանը լրիվ մեկուսացման մեջ կհայտնվի։ Բայց ես չեմ կարծում, թե մեր խնդիրը կապված է իրանական պրոցեսների հետ։ Իրանն իր պատմությունն ունի, մենք էլ՝ մերը»։

Մրրկայնության շրջափուլը կշարունակվի մինչև հաջորդ տարի

Ինչ վերաբերում է բուն քաղաքական զարգացումներին Վրաստանում՝ Գելա Վասաձեն նկատեց, որ 2019 թվականը նախընտրական տարի է և ներքաղաքական կոնֆլիկտներից խուսափելն ուղղակի անհնար է։ Ուստի ներքաղաքական այս պրոցեսները կշարունակվեն Վրաստանում մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները։

«Առջևում խորհրդարանական ընտրություններն են, և պարզ է, որ կրքերը մեզ մոտ գնալով բորբոքվում են։ Բայց ես համոզված եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների առումով ոչինչ չի փոխվի, վատթարացում չի լինի։ Շատ կարևոր է, որ լուրջ ապակայունացում չլինի, ռազմական գործողություններ և այլն։ Բայց ես կարծում եմ, որ մենք դրանից բավական հեռու ենք։ Իրականում կրքերը եռում են քաղաքական գործիչների միջև, բայց բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ տնտեսությունը, բիզնեսը աշխատում են այնպես, ինչպես միշտ են աշխատել։ Սա է ամենակարևորը։ Իսկ պրոցեսները շարունակվում են, և կարծում եմ, որ մրրկայնության շրջափուլը Վրաստանում կշարունակվի մինչև 2020 թվականը։ Հենց դրան պիտի պատրաստ լինենք»,- նշեց վրացի քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում