Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Ռուսաստանը բարձր մարտական պատրաստության վիճակի է բերել իր զորքերը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար

Վերջին 10 օրվա իրադարձությունները Վրաաստանում կտրուկ սրեցին վրաց-ռուսական՝ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող հարաբերությունները: Պաշտոնական Մոսկվան շատ կտրուկ արձագանքեց Թբիլիսիում հունիսի 20-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերին, որոնք մի զգալի առումով վերաբերում էին հենց Ռուսաստանի հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, կրկին բարձրացվեց Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացնելու» խնդիրը, քննադատեցին ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում և անձնական վիրավորանքներ հնչեցվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Ի դեպ, բողոքի ցույցերի սկսվելու պատճառը վրաց հանրության շրջանում կրկին կապված էր ռուսական գործոնի հետ: Վրացիներին խիստ զայրացրել էր այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում ռուս պատվիրակ Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր խորհրդարանի նախագահի աթոռը: Հետագայում Գավրիլովին Վրաստան հրավիրած Զաքարիա Կուցաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, պիտի ներողություն խնդրեր հրապարակում ցուցարարներից նման բան թույլ տալու համար: Իսկ Գավրիլովի ուղղությամբ ցուցարարները ձվեր և շշեր նետեցին: Ռուսաստանի պատվիրակությունը ստիպված էր լքել Վրաստանի տարածքը:

ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը Վրաստանում տեղի ունեցածը «ռուսատյացության հիստերիա» է անվանել: Իսկ Պուտինը հաջորդ իսկ օրը ձեռնամուխ եղավ Վրաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը. հրաման ստորագրվեց ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելելու մասին: Այս իրադարձությունների ֆոնին լրահոսում հայտնվեց մեկ այլ ուշագրավ նորություն Ռուսաստանից. ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը, Արևելյան և Հարավային ռազմական օկրուգների զինվորական ստորաբաժանումները, այդ թվում՝ Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և Էրեբունու օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիաբազայի զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի:

Մեզ հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը՝ վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե կան մարդիկ, որոնք բոլոր անհասկանալի իրավիճակներում որոշում են պառկել քնելու, ապա Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում զորաշարժեր է իրականացնում:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը լուրջ ռիսկեր է տեսնում ռուս-վրացական լարվածության մեջ Հայաստանի համար: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքերը Վրաստանի դեմ օգտագործելը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար, ուստի մեր իշխանությունները ոչ մի դեպքում չպետք է դա թույլ տան:

«Իրավիճակը չափազանց վտանգավոր է Հայաստանի համար ոչ միայն այն պատճառով, որ այդ դրամատիկ իրադրաձությունները տեղի են ունենում մեր հարևան և բարեկամ երկրում։ Ռուսաստանի կողմից Հայաստանում տեղակայված ռազմակայանը Վրաստանի դեմ օգտագործելու հեռանկարը աղետալի է Հայաստանի համար։ Հայաստանը որևէ պարագայում, որևէ հիմնավորմամբ ու որևէ պահանջով չպետք է թույլ տա իր տարածքը ռազմական գործողությունների նպատակով օգտագործել հարևան ու բարեկամ երկրի դեմ։ Ավելին՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը չպետք է կրավորական ու սպասողական կեցվածք ընդունի, քանի որ խոսքը մեր հարևան ու ռազմավարական դաշնակից երկրների միջև հարաբերությունների մասին է», – Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Արման Բաբաջանյանը:

Ռուսաստանում, սակայն, այլ կերպ են մեկնաբանում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտնած լուրը: Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով՝ Ռուսաստանի նշված ռազմական օկրուգներում զորքերի մարտական պատրաստականության ստուգումներ անցկացնելու որոշումը կապ չունի Վրաստանի քաղաքական իրադարձությունների հետ:

«Ես որևէ կապ չեմ տեսնում այս երկու իրադարձությունների միջև: Զորավարժությունները մի բան են, իսկ հարաբերությունների սրացումը՝ լրիվ այլ բան», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խրամչիխինը:

Ռուսաստանցի փորձագետը Ռուսաստանի և Վրաստանի միջև ռազմական նոր էսկալացիան հավանական չի համարում: Խրամչիխինի խոսքերով՝ նույնը վերաբերում է նաև Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը Վրաստանի դեմ ինչ-որ կերպ օգտագործելու հնարավորությանը վերաբերող հարցին:

«Իմ կարծիքով՝ դրա հավանականությունը հավասար է զրոյի», – ասաց Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում