Բրազիլիայում տղամարդը սպանել է անօթևան կնոջը, որը նրանից մեկ ռեալ է խնդրել՝ հայտնում է Unilad-ը:
Տեսախցիկի կադրերը ցույց են տալիս, թե ինչպես Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում անօթևան կինը մոտենում է տղամարդուն և զրույց է սկսում նրա հետ: Աղջիկը նրանից խնդրում է մեկ ռեալ։ Տղամարդուն դուր չի գալիս նման խնդրանքը, և նա որոշում է դաս տալ կնոջը:
Նա առնվազն երկու կրակոց է արձակել: Անօթևան կինը ընկել է ճանապարհի մեջտեղում: Անցորդներից մեկը կանգ է առնում, որպեսզի օգնի կնոջը։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: