Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է թիմի հաղթանակն Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում: Հիշեցնենք, որ պորտուգալացին վնասվածքի պատճառով բաց էր թողնում խաղը:
«Մենք արժանի հաղթանակ տոնեցինք, քանի որ ավելի լավ էինք խաղում ու ավելի շատ գոլային պահեր ունեինք: Պետք է ևս 2 տիտղոս նվաճենք:
Գավաթի խաղարկության եզրափակչի ճանապարհը հեշտ չէր: Հիմա տոնում ենք այս հաղթանակը, որից հետո կենտրոնանալու ենք առաջնության հաջորդ խաղի վրա:
Ինչ վերաբերում է առողջական վիճակիս, ապա արդեն ավելի լավ եմ զգում: Ցավեր այլևս չկան»,- հայտարարել է Ռոնալդուն:




































