Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ իրավական որոշակիությունը բացակայում է. «ԲՀԿ դիրքորոշումն է՝ պատասխանատվություն բացառապես արարքի համար, մարդը պետք է պատժվի իր արարքի համար»:
Նրա խոսքով՝ որտեղ կա իրավական անորոշություն, դրսևորվում է կամայականություն. «Այստեղ արտահայտություններ հնչեցին, թե իբր ով այս նախագծին դեմ է, նա հովանավորում է. բացարձակապես: Ենթամշակույթի «ենթա»-ն ո՞րն է. եթե այդ ենթամշակույթը ընդհանուր մշակույթի մի մասն է, ուրեմն մենք ուզում ենք դատել մեր երկրում չգրանցված մշակութային գործիչներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: