«Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանոն Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում կգործի կենտրոնական պաշտպանի դիրքում, հավաստիացնում են իսպանական լրատվամիջոցները:
Կատալոնական ակումբում մեծ թիվ են կազմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, և «Արքայական ակումբ»-ի դեմ մրցավեճը բաց կթողնեն պաշտպաններ Կարլես Պույոլը, Խերարդ Պիկեն ու Մարկ Բարտրան: Գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի տրամադրության տակ եղած կենտրոնական պաշտպաններից խաղին պատրաստ է միայն Խավիեր Մասկերանոն:
Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում «Գրանադա»-ի դեմ կայացած հանդիպմանն արգենտինացի մասնագետը պաշտպանության կենտրոնում իր հայրենակցի կողքին օգտագործեց հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, բայց նա այս անգամ որոշել է վստահել Մասկերանո-Ադրիանո զույգին:











































