Sports.kz-ի փոխանցմամբ՝ ղազախական «Տոբոլ»-ը նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Թեկնածուներից մեկը Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Մինասյանն առայժմ աշխատանք չունի:
Մոտ ժամանակներս Մինասյանը պետք է մեկնի Ղազախստան՝ բանակցություններ վարելու նպատակով: Այսօր հաստատվել է «Տոբոլ»-ի մարզիչ Սերգեյ Մասլենովի պաշտոնանկության լուրը:
Այդ մասնագետի գլխավորությամբ թիմը 6 խաղերում ընդամենը 4 միավոր է վաստակել:









































