Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Ով է պարտք հանրությանը. հեղափոխությունից և Վազգեն Մանուկյանից հետո

Հանրային համերաշխությունը, որի անունից խոսելով, ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել այդ կառույցի նախագահ Վազգեն Մանուկյանը, անկասկած կարևորագույն խնդիր է Հայաստանի համար: Այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Հայաստանում ձևավորված չէ հանրային համերաշխության բանաձևը, սկզբունքը: Օրինակ՝ Հանրային խորհուրդը Հայաստանում կարող էր և դեռևս կարող է զբաղվել այդ խնդրով: Ավելին, հաշվի առնելով այն, որ գործ ունենք բարձր լեգիտիմությամբ հեղափոխական իշխանության հետ, միաժամանակ գործ ունենք մեդիադաշտում հօգուտ, այսպես ասած, ընդդիմության հարաբերակցության հետ, հանրային խորհրդին, թերևս, այլ բան չի էլ մնում, քան զբաղվել գերազանցապես հանրային համերաշխության բանաձևմամբ, քանի որ մնացյալ խնդիրների առնչությամբ թե՛ բարձրաձայնողներ ու խորհուրդ տվողներ կան, թե՛ կա համապատասխան ամբիոն՝ ընդդիմադիր դիրքավորմամբ գերակշռող մամուլի միջոցով:

Ակնառու է, որ մինչ այժմ Հանրային խորհուրդը չի զբաղվել դրանով: Ինչով է զբաղվել, գնահատականները տարբեր են՝ «հակահեղափոխությունից» մինչև «ոչ մի բան»: Ավելորդ է թերևս խոսել նաև, թե ընդհանրապես ինչի համար էր ստեղծվել այդ կառույցը, և ինչու էր Վազգեն Մանուկյանը նշանակվել դրա նախագահ: Այդ մասին խոսվել է շատ, և որքան են ճշգրիտ եղել գնահատականները, կամ ոչ, այժմ չունի նշանակություն՝ այն էլ Վազգեն Մանուկյանի գնալուց հետո: Ներկայումս նշանակություն ունի քննարկել, թե ինչ պետք է անի Հանրային խորհուրդը: Եվ ոչ միայն Մանուկյանի գնալուց հետո, այլ ընդհանրապես հեղափոխությունից հետո: Հանրային խորհուրդը պետք է զբաղվի հանրային համերաշխություն հասկացությունը բանաձևելով, ձևակերպելով, ընդ որում՝ խորքից: Այսինքն՝ նախ պետք է հասկանալ, իսկ ի՞նչ ենք մենք հասկանալու հանրային համերաշխություն ասելով, իսկ ինչ ենք հասկանում հանրություն ասելով ընդհանրապես, ի՞նչ վիճակում է եղել այդ հանրությունը մինչև հեղափոխությունը, ինչ կառուցվածքով, ինչ կազմով, ուժերի ինչ հարաբերակցությամբ, ինչո՞ւ է այդ հանրությունում հասունացել հեղափոխության անհրաժեշտությունը, այսինքն` համերաշխություն հեղափոխության գաղափարի շուրջ:

Հնարավոր չէ համերաշխություն կառուցել, չկառուցելով կամ չվերականգնելով այդ նախահեղափոխական պատկերը, չգնահատելով ու չախտորոշելով այն: Որովհետև համերաշխությունը կենաց չէ, որ ասես, մաղթես, հետո անցնի, գնա: Առավել ևս, համերաշխությունը չի լինում կախարդական փայտիկով: Ավելին, անգամ տնտեսական աճը կարող է լինել կախարդական փայտիկի հույսին, սակայն ոչ երբեք համերաշխությունը: Որովհետև համերաշխությունը չափազանց բարդ կառուցվածք է, ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես: Հասարակություն ասվածը խիստ բազմազան երևույթ է ինքնին: Դրանում է մի կողմից հանրության կենսունակությունը՝ բազմազանության մեջ, բայց միաժամանակ դրանում է հանրային համերաշխության հասնելու բարդությունը, որովհետև պետք է փոխհամաձայնեցվեն խաղի շատ նուրբ կանոններ: Հեշտ է լինում այսպես ասած՝ համերաշխություն ձևավորել ծայրահեղությունների շրջանակում, ինչը Հայաստանին ամենևին պետք չէ:

Մյուս կողմից, սակայն, թավշյա հեղափոխությունը ծայրահեղություններից խուսափելու ճանապարհն էր, ինչը, սակայն, ամենից քիչ գնահատեցին կամ ընդհանրապես չգնահատեցին այն ուժերը, որոնք հետո ամենից շատ սկսեցին խոսել իբրև թե պառակտման ու անհամերաշխության մասին: Որովհետև շատ մեծ էր հետհեղափոխական հանրային համերաշխությունը նախկին իշխող համակարգի նկատմամբ ծայրահեղության վրա կառուցելու գայթակղությունը, ինչի դյուրին ճանապարհից, սակայն, նոր իշխանությունը խուսափեց: Բայց դա նախկին համակարգում ոչ թե գնահատվեց, այլ ակնհայտորեն փորձ արվեց օգտագործել հենց նոր իշխանության դեմ: Իր իշխանության շրջանում հանրային շահն ու քաղաքացիներին ծայրահեղ քամահրանքի արժանացրած համակարգը ինքն է համերաշխություն «պարտք» հանրությանը, ոչ թե հանրությունն ու դրա քվեով ձևավորված իշխանությունը՝ ինչպես փորձ է արվում ներկայացնել տեղեկատվա-քարոզչական արշավով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում