Սիրիայի ընդդիմադիրներն արդեն ստացել են ամերիկյան արտադրության առնվազն 20 հակատանկային հրթիռային համալիրներ և դրանք կիրառել ընդդեմ կառավարական զորքերի: Այս մասին գրում է France Presse-ը` վկայակոչելով սիրիական ընդդիմադիր «Հազմ» շարժմանը:
Ըստ անանուն զրուցակցի` հրթիռները ստացվել են արևմտյան աղբյուրից:
Գործակալությունն ընդգծում է նաև, որ գրոհայինները ոչ միայն 20 միավոր զենք են ստացել, այլև նրանց սովորեցրել են դա կիրառել:







































