Անհայտ անձինք Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում հարձակվել են աղջիկների համար նախատեսված դպրոցի վրա: Երեխաների ծնողները տեղեկացնում են, որ ավելի քան 200 աղջիկներ են առևանգվել:
Առևանգված աշակերտուհիներից մեկը, որին հաջողվել է փախչել, պատմել է, որ նրանց տարել են երեք բեռնատարներով:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հարձակման ժամանակ երկու պահակները սպանվել են:
Մինչ այդ՝ երկուշաբթի օրը, ավելի քան 70 մարդ առավոտյան գերծանրաբեռնված ժամին երկու պայթյունների հետևանքով զոհվել էին ավտոբուսի կանգառում:








































