Երեկ Ջենիֆեր Լոպեսի հայտնվելը փիրուզագույն զգեստով կստիպեր նույնիսկ Էնդի Սաքսին՝ «Սատանան հագնում է Prada» ֆիլմի հերոսուհուն, հավիտյան հիշել կապույտ և լուրթ երանգների տարբերությունը: Հանրային ելույթի ժամանակ, որը նվիրված էր «Stripper» կինոնկարի թողարկմանը, Ջեյ Լոն ընտրել էր նույնագույն, բայց բոլորովին այլ նյութերից հագուկապ՝ գրում է elle.ru-ն:
Նա համատեղել է բուրդը, մետաքսը և մորթին։ Լոպեսի փիրուզագույն կերպարը մեղմանում է փոքրիկ սև և սպիտակ Longchamp պայուսակով: