Նոյեմբերի 11-ին` ժամը 15:43-ին, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արբանյակային դիտարկման կայքի մշտադիտարկման արդյունքում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ:
Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: