Sunday, 12 05 2024
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է

Լավրովի հարվածը նախկին իշխող համակարգին

Առանց Արցախի հնարավոր չէ ավարտել բանակցությունը, Հայաստանը չի ստորագրի որևէ փաստաթուղթ՝ Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան պաշտոնական այցի շրջանակում մամուլի ասուլիսի ընթացքում: Լավրովը նաև հայտարարել է, որ դժվար է վիճարկել Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ Արցախի հարցում որևէ լուծում պետք է ունենա Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների հավանությունը:

Ռուսաստանի արտգործնախարարը հայաստանյան այցի ընթացքում փաստորեն արել է աննախադեպ հայտարարություն, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո մինչ այժմ Մոսկվան չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը՝ կապված երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման հետ: Միաժամանակ, Հայաստանում նախկին իշխող համակարգի ամենատարբեր շրջանակներ քննադատության թիրախ են դարձրել Հայաստանի վարչապետին այդ մոտեցման համար: Ստացվում է, որ նրանք այժմ էլ պետք է թիրախավորեն ՌԴ արտգործնախարար Լավրովին այդ մոտեցմանը հավանություն տալու համար:

Մինչդեռ այդ շրջանակները Հայաստանի իշխանությանը հարվածելու հակաքարոզչական երկու ուղղություններից մեկն էլ դիտարկել են Ռուսաստանին իրենց հավատարմությունը: Մասնավորապես, թե՛ Արցախի հարցում, թե՛ հայ-ռուսական հարաբերության հարցում Նիկոլ Փաշինյանին թիրախավորող ամենաաշխույժ բևեռը եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, այսօր Սերգեյ Լավրովից ստացել է բավականին տհաճ մի հարված: Լավրովը հայտարարել է, որ «Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն է ինչ-որ փուլում որոշել», որ Հայաստանը պետք է բանակցի նաև Արցախի անունից: Իհարկե, նա չի մատնանշել Ռոբերտ Քոչարյանի անունը, բայց ասել է նաև, որ մինչ այդ Արցախը եղել է բանակցության մաս: Այլ կերպ ասած՝ ՌԴ արտգործնախարարը նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, միևնույն է՝ Լավրովի երևանյան հայտարարությունները փաստորեն հարվածում են նոր իշխանության դեմ հակաքարոզչության Հայաստանում ընդունված «թեզերին»:

Իհարկե, այդ ամենը միարժեք եզրակացությունների հիմք լինել չի կարող, քանի որ հաճախ հրապարակային հայտարարությունների ներքո ծածկվում է շատ ավելի բարդ ու ոչ միարժեք քաղաքական-դիվանագիտական գործընթացը իր էությամբ: Մյուս կողմից, սակայն, ակնառու են հրապարակային քաղաքական աննախադեպ հայտարարություններ, որոնք քանդում են հակաքարոզչության մի շարք հարցեր: Եվ այստեղ անշուշտ խնդիրը շատ ավելի լայն ու խորքային է, քանի որ ՌԴ արտգործնախարարը իհարկե չի եկել Հայաստան Նիկոլ Փաշինյանի դեմ հակաքարոզչությանը հարվածելու և այն, այսպես ասած, կազմաքանդելու համար:

Մյուս կողմից, սակայն, հատկանշական է, որ Ռուսաստանը Երևանից արդեն երրորդ անգամ բավականին կոշտ մեսիջներ է հղում Ադրբեջանին ու Թուրքիային, եթե նկատի առնենք Լավրովի հայտարարությունը մի քանի օր առաջ Սերգեյ Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմակայանի կրակային կարողությունը կրկնապատկելու և մի քանի օր անց էլ ոչ անհայտ Զատուլինի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիմումին սպասելու մասին հայտարարությունների շղթայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում