«Բարսելոնա»-ն հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դիտարկվում է որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզչի թեկնածու:
«Մենք կտրականապես հերքում ենք շրջանառվող լուրերը: Որևէ բանակցություններ Կլոպի հետ չենք վարել: Երբևիցե չենք մտածել կապ հաստատել Դորտմունդի ակումբի գլխավոր մարզչի հետ»,- Corriere dello Sport-ը մեջբերում է կատալոնացիների մամլո քարտուղարի խոսքերը:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ի ղեկավարները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի կատարած աշխատանքից: Մասնագետը, հավանաբար, կհեռանա «Բարսելոնա»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:









































