Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտնել է, որ երջանիկ է «արքայական ակումբ»-ում:
«Ես անչափ երջանիկ եմ «Ռեալ»-ում: Երկար տարիներ եմ անցկացրել «արքայական ակումբ»-ի ակադեմիայում և ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ակումբի հիմնական ֆուտբոլիստ դառնալ: Կարլո Անչելոտին վստահում է ինձ, խաղաժամանակ է տրամադրում, և ես փորձում եմ պատասխանել նրան` գոլերով և խաղադաշտում կատարած աշխատանքով:
Երբեմն կարողանում եմ գոլ խփել, երբեմն` ոչ: Բայց խաղադաշտում միշտ փորձում եմ ցուցադրել լավագույն խաղային որակներս»,- Marca-ն մեջբերում է իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Մորատան 28 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում և 7 գոլ հեղինակել:







































