Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված է նոյեմբերի 6-7-ը Բաթումում անցկացվող Վրաստանի Պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովի շրջանակում արված սելֆի:
Սելֆիում ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը և Ալեքս Մունը, Աջարիայի կառավարության ղեկավար Մամուկա Ռիժվաձեն:
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1527286117413992