Ամուսնությունից հետո Playboy-ի մոդելը միանգամայն փոխվել է: Նախ՝ դերասանուհին կտրել է մազերը, փոխել հագուստի ոճը, ապա թմբլիկ մարմնամասերով գեղեցկուհուց վերածվել էլեգանտ կնոջ: Զարմանալի չէ, որ նրա ամուսինը կնոջը շքեղ նվերներ է մատուցում՝ գրում է eg.ru-ն:
Օրերս պապարացիները զույգին բռնացրել էին Բևերլի-Հիլզի ոսկերչական խանութներից մեկում:
Պամելան դասական զգեստով է, սև կոշիկներով, ձեռքին՝ թանկարժեք պայուսակ: Նրա զգեստին պակասել է միայն մարգարտե վզնոցը, որն էլ անհապաղ կնոջ համար գնել է նրա ամուսինը՝ Ռիկ Սալոմանը:








































