ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ֆորդոյի օբյեկտում մինչեւ 5 տոկոս ուրանի հարստացումն սկսելու Իրանի որոշումը համարում Է «մեծ քայլ սխալ ուղղությամբ»: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչության մի ներկայացուցչի:
«Մենք լիովին պաշտպանում ենք Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) Իրանում անկախ ստուգումներ անցկացնելու հարցում եւ ՄԱԳԱՏԷ-ից հաղորդումներ ենք սպասում բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել Է նա:
Պետդեպարտամենտում նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել իր «ապակայունացնող գործելակերպը»:
Թեհրանը նոյեմբերի 6-ից սկսում Է ուրանի 5-տոկոսանոց հարստացումը Ֆորդոյի օբյեկտում, որտեղ այդ գործընթացը միջուկային գործարքով դադարեցվել Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: