Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իսպանական AS պարբերականի հետ զրույցում խոսել է իր օգնականի՝ Զինեդին Զիդանի մասին:
«Զիդանը ֆուտբոլիստների հետ ավելի հաճախ է առանձնազրույցներ ունենում, քան ես: Ես անհրաժեշտ չեմ համարում հաճախ զրուցել ֆուտբոլիստների հետ, որոնք քիչ խաղաժամանակ են ստանում:
Իմ մարզիչներից մեկն ասում էր. «Կարլո՛, դու շատ կարևոր ես մեզ համար»: Այնուհետև նա ինձ մեկնարկային կազմում չէր ընդգրկում:
Եթե հաճախ ես զրուցում ֆուտբոլիստների հետ, սկսում են չհարգել քեզ: Իսկ Զիդանը դա շատ լավ է անում: Նա խարիզմատիկ անձնավորություն է, ում «Ռեալ»-ում շատ են հարգում: Նա շատ լավ մարզիչ է լինելու»,- հայտարարել է Անչելոտին:









































