11 փազլասերներ մոտ 400 ամսվա ընթացքում վերարտադրել են Սիքստինյան կապելլայում գտնվող գլուխգործոցներից մեկը՝ Միքելանջելոյի «Աշխարհի արարումը» նկարը: Ինչպես հաղորդում է The Daily Telegraph, այս գործի համար նրանք օգտագործել են Ռուբիկ-խորանարդները: Ժամանակի կեսն անցել է կապելլայի առաստաղի վրա պատկերված նկարի պատկերը մեծ թղթի վրա ստանալու համար:
Ժամանակի մնացած մասն ծախսվել է Ռուբիկ-խորանարդներով այդ նկարը հավաքելու վրա: Երբ աշխատանքը վերջնական տեսքի բերվի, նկարը կկշռի մոտ 50 տոննա, և օգտագործված կլինի մոտ 250 հազար Ռուբիկ խորանարդ:
Ինչպես ասել է այս նախաձեռնության հեղինակներից մեկը՝ «այս ամենն արվում է արվեստն ավելի մեծ զանգվածների սեփականությունը դարձնելու համար»:








































