Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի դեմ հանդիպումը և խոսել թիմի առաջիկա անելիքների մասին:
«Առջևում մեզ հինգ եզրափակիչներ են սպասվում և այդ խաղերին պետք է վերաբերել հենց ինչպես եզրափակիչների: Այժմ մենք կենտրոնանալու ենք հաջորդ` «Էլչե»-ի դեմ հանդիպմանը:
Ինչ վերաբերում է Դիեգո Կոստային, ապա նրա հետ ամեն ինչ կարգին է: Ոտքի թեթև վնասվածք է ստացել: Նա հանգիստ է և բարձր տրամադրություն ունի»,- ասել է Սիմեոնեն:









































