Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Դատապարտյալներին ընտրելու իրավունք տրամադրելը՝ նոր կեղծիքների աղբյուր

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է դատապարտյալներին ընտրելու իրավունք տրամադրել, սակայն առաջարկվում է տարբերակված մոտեցում կիրառել՝ իրավունքի տրամադրումը պայմանավորել պատժի տեսակով կամ էլ թողնել դատարանի հայեցողությանը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման պրակտիկա աշխարհում նույնպես կա:

«Միջազգային փորձն ասում է, որ դատապարտյալներն ընդհանրապես պիտի քվեարկեն, ու դրա մեջ տրամաբանություն կա, որովհետև իրենք չեն դադարում քաղաքացի լինել, և վերջապես երկրի ապագան նաև իրենց ապագան է: Ելնելով մեր իրողություններից՝ պիտի ասեմ, որ դա մեծ կեղծիքների ռեսուրս է, դե, մեծ չէ, բայց մի 5 000 –ի չափով. էլի քիչ չի, որովհետև եթե տեսնում ենք՝ էսօր ոնց է քվեարկությունն ընթանում կալանավորված անձանց կողմից, ինչ արդյունքներ են ստացվում, կարող ենք չկասկածել, որ նույն արդյունքները կստացվեն նաև դատապարտյալների համար»,- ասաց նա: Դանիելյանը հավանական համարեց, որ այդ պարագայում քվեարկությունը հենց տեղում էլ կկազմակերպեն, թեև այդ դեպքում կեղծիքների հավանականությունը շատ մեծ կլինի: Թե ինչ է նշանակում դատարանի հայեցողությանը թողնել դատապարտյալին ընտրության իրավունքի տրամադրումը, նրա խոսքով՝ անհասկանալի է: Վերջինս զուգահեռներ տարավ 30-ական թվականներին՝ Լենինյան ժամանակներում, գոյություն ունեցող մի երևույթի հետ՝ երբ դատարանը որոշում էր զրկել քաղաքացիական իրավունքներից ինչ-որ ժամկետով, ապա հավելեց՝ սա մոտավորապես նման բան է: «Այսինքն՝ դատարանը պիտի ասի՝ այսինչ անձն իրավունք ունի ընտրելու, այս մեկը չունի՞, չեմ հասկանում, ո՞նց պիտի որոշի: Իսկապես չեմ հասկանում՝ դատարանն ի՞նչ սկզբունքներից ելնելով պիտի էդ տարբերակված մոտեցումը ցուցաբերի, չգիտեմ՝ ինչ պատիժ… ընդհանրապես դեմ եմ էդ տարբերակված մոտեցմանը, որովհետև ի՞նչ ասել է ՝ գողություն անողը թող քվեարկի, իսկ սպանություն անողը չքվեարկի, կամ ինչ սկզբունքով պիտի որոշեն, հասկանալի չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ սկզբունքը չեն կարողանա բացատրել, իսկ եթե սկզբունքը բացատրելի չէ, միշտ բողոքարկման տեղիք է տալիս: Իսկ բողոքարկման ժամանակ, լինի դա մեր դատարանը, թե Եվրոպական, դժվար կլինի բացատրել՝ ինչու այսինչ մարդիկ կարող են քվեարկել, մյուսները՝ ոչ:

Դանիելյանի կարծիքով՝ փորձում են եվրոպական չափանիշներին մոտեցնել (համակարգը), բայց միևնույն ժամանակ մինչև վերջ չմոտեցնել: «Այսպես ասեմ, ինչ-որ վերապահումներով անել… սրանք ինչ-որ կիսաքայլեր են, որոնք արդյունք չեն տալիս: Եթե քայլ ես անում, պիտի լրիվ անես, պիտի քննարկվի: Ես չեմ կարծում, թե Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն ինչ-որ փաստաթուղթ է, որը վերջնական որոշումներ է տալիս: Սա, իհարկե, պիտի քննարկվի»,- ասաց նա:

Լուսանկարը՝ Armenianow.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում