Այս տարվա օգոստոսին անցկացված Microsoft Japan ընկերության փորձը ցույց տվեց, որ 20%-ով կարճեցված աշխատանքային շաբաթը ավելացրել է աշխատանքի արդյունավետությունը՝ հայտնում է Bloomberg-ը։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում ընկերության աշխատակիցներն ունեցել են քառօրյա աշխատանքային շաբաթ, և արդյունավետությունը նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 40%-ով:
Որպես փորձի մաս՝ ուրբաթը ևս մեկ հանգստյան օր է դարձել: Ծրագրին մասնակցած և հետազոտություն անցած աշխատակիցների թվում 92%-ը ասել են, որ գոհ են քառօրյա շաբաթից։
Աշխատանքային շաբաթվա 20% կրճատմամբ աշխատողների արտադրողականությունն աճել է 39.9%-ով: Անցկացվել են ավելի քիչ հանդիպումներ, դրանք ավելի կարճացել են. հաճախ առցանց, և ոչ անձնական շփման ընթացքում: Բացի այդ, նրանք օգտագործել են 23.1% ավելի քիչ էլեկտրաէներգիա և տպել 58,7% ավելի քիչ էջեր:








































