Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքից ակնկալիքներ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս նշանակման մասին ասել է դեռ վաղուց: «Ես ի սկզբանե էլ դա ասում էի, որ ինքը կլինի: Ուղղակի իրար խաբում են, էլի: Ես մտածում եմ, որ նախագահը ոչ մի բան չկորցրեց, որովհետև պաշտոն տվեց, պաշտոն առավ, նույնիսկ ասենք` երկարացրեց, էլի. ամսի 28-ին հանրահավաքը չի լինի, ուրիշ ձևի կլինի, էլի, տեղիք ա տալիս»,- ասաց նա:
Կարապետյանի կարծիքով` որոշ պաշտոններ էլ կբախվեն, և հարցերը լուծված կլինեն դրանով: «Դաշնակին էլ նախարար կտա մի երկու հատ, դրանով կպրծնի»,- ասաց նա` հավելելով, որ ամեն դեպքում, կայացված ընտրությունը ծանր որոշում էր: «Ինձ թվում է` ընդհանրապես նախագահը ընկճախտի մեջ ա»,- ասաց նա: Կարապետյանը, սակայն, դժվարացավ նշել` ինչ գործոններ են ազդել Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակման որոշման վրա:








































