Քեյթ Էփթոնը, որը հայտնի է իր շքեղ բարեմասնություններով և անկեղծ լուսանկարներով, հայտարարել է, որ այնքան էլ գոհ չէ 34 D չափսի իր կրծքերից, գրում է spletnik.ru-ն:
Վերջերս 21-ամյա մոդելը բողոքել է. «Ամեն օր երազում եմ, որ կուրծքս ավելի փոքր լինի, քանի որ սիրում եմ առանց կապիչների նեղ տոպեր և փոքր չափսերի բիկինիներ հագնել: Ինչպես ասում են՝ հարևանի խոտն ավելի կանաչ է»:
Սակայն Էփթոնը ենթադրում է, որ հարկավոր է սիրել այն ամենը, ինչ բնությունը տվել է մարդուն:
«Ես սիրում եմ իմ կուրծքը և հպարտանում եմ դրա չափերով: Դա շատ կարևոր է երիտասարդ աղջիկների համար. սիրեք և հպարտացեք ինքներդ ձեզանով:
Շատ հեշտ է ինքնաքննադատությամբ զբաղվել, սակայն դա քայքայում է քեզ: Եթե սիրես քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ավելի երջանիկ կլինես»:









































