Վիկտոր Յանուկովիչը, որը հայտարարում է Ուկրաինայի նախագահի պաշտոնում իր լեգիտիմության մասին, ծրագրում է երկրի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ, հաղորդում է RT-ն:
Դաշնայնացման կողմնակիցները մարտ ամսից սկսած ցույցեր են անցկացնում Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում:
Շաբաթ օրը բողոքի ակցաները տարածվել են Դոնեցկի մարզի մի շարք քաղաներում, այդ թվում նաև Սլավյանսկում: Կիրակի առավոտյան Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր Սլավյանսկի գործողության սկսման մասին, որին ներգրավված են երկրի բոլոր ուժային ստորաբաժանումները: Հաղորդվում է առաջին զոհերի և տուժածների մասին:









































