Ուսումը, աշխատանքը և այլ կարևոր բաներ կարող են երկար ժամանակով բաժանել սիրահարներին, գրում է mirfactov.com-ն:
Ինչպես պահպանել զգացմունքները, եթե ձեր միջև հարյուրավոր կիլոմետրեր են:
• Սիրող զույգերի հարաբերություններն ամրապնդում են ընդհանուր ծրագրերը: Հաճախ խոսիր սիրելիի հետ արձակուրդի մասին, որը միասին կանցկացնեք ամռանը, ծնողների հետ ծանոթության, հետաքրքիր վայրերի մասին, որոնք պետք է միասին այցելեք հանդիպելիս: Կարևոր է, որ ձեզ ընդհանուր նպատակ միավորի:
• Զանգիր, հաղորդագրություններ գրիր, Skype-ով խոսիր… Իրարից հեռու գտնվելիս հարկավոր է որքան հնարավոր է շատ շփվել:
• Ամեն առավոտ նրան լավ օր, իսկ քնելուց առաջ բարի գիշեր մաղթիր: Ժամանակ առ ժամանակ փոխանակվեք լուսանկարներով կամ փոստով հուշանվերներ ուղարկեք:
• Հարկավոր չէ լռել այն դժվարությունների մասին, որոնք ունենում եք սիրելիի բացակայության ժամանակ: Նույնիսկ հեռավորության վրա նա կարող է օգնել լուծել ձեր խնդիրները, որը շատ է մտերմացնում:
• Մի՛ մոռացեք այն մասին, որ ուրիշ կյանք էլ կա: Աշխատեք, հանդիպեք ընկերների հետ, զարգացեք: Այդպես միշտ սիրելիիդ պատմելու բան կունենաս: Դրանից բացի, ժամանակն արագ կանցնի:
• Փորձեք չխանդել, քանի որ հարաբերությունների հիմքը վստահությունն է: Փոխադարձ մեղադրանքներն ու վեճերը լավ չեն ավարտվում:
• Հավատա, որ շուտով կհայտնվես սիրելիիդ կողքին: Հիշիր, որ շատ զույգեր բաժանվում են միայն տարածության վախից:











































