Լավագույն տասնյակը կազմելիս փորձագետներն առաջնորդվել են սոցիալական ցանցերի՝ Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի և YouTube-ի օգտատերերի նախասիրություններով:
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը գլխավորել է լավագույն դերասան-դերասանուհիների վարկանիշը: MVPindex- ի վերլուծաբանների ուսումնասիրությունը հրապարակել է The Hollywood Reporter-ը:
Փորձագետները վերլուծել են Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի և YouTube-ի օգտատերերի նախասիրությունները հոկտեմբերի 29-ին՝ օրացուցային շաբաթվա ավարտին:

Էնիսթոնը Instagram-ի իսկական չեմպիոն դարձավ. անցած ամսվա կեսին նա օգտահաշիվ բացեց, իսկ առաջին հրապարակումը ինը ժամում վեց միլիոն հավանում ստացավ: Նույն ժամանակահատվածում դերասանուհուն հաջողվեց 3.7 միլիոն հետևորդ հավաքել ամբողջ աշխարհից: Այժմ նրանց թիվը գերազանցում է 18 միլիոնը:
Դրանից առաջ վարկանիշը գլխավորում էր դերասան Դվայն Ջոնսոնը՝ «Ժայռ» մականունով, բայց այժմ նա գոհանում է երկրորդ հորիզոնականից: Լավագույն եռյակը փակում է դերասանուհի Լիլի Ռայնհարթը: Լավագույն հնգյակում են Կամիլա Մենդեսը և Գաբրիել Յունիոնը: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Ջորջ Թաքին, Մեդելին Փետշը, Պրյանկա Չոպրան, Նինա Դոբրևը և Էմիլի Ռատակովսկին:









































