Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ Հովիկ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- նշվում է փաստաթղթում:









































