Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին երկրի պատմության մեջ լավագույն նախագահ է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության համար, այլ այն բանի համար, որ ուղղակիորեն հայտարարում է իր նպատակների մասին, ներառյալ՝ նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու ցանկության։
«Նա առավել թափանցիկ է»,-հստակեցրել է իր միտքը Բաշար Ասադը։
Իսկ ԱՄՆ նախագահներին ընդհանուր առմամբ նա հանցագործներ է անվանել, որոնց հաջողվում է Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ՝ իրացնելով լոբբիի շահերը։