Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում տեղի են ունեցել առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Երևան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003թ. մայիսի և նոյեմբերի, ինչպես նաև 2004թ. հուլիսի՝ թվով երեք որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ճանաչվել է պետական սեփականություն հանդիսացող և սահմանափակումների ցանկում ներառված հողամասերի շարքում ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքում տեղակայված մեկ սրճարանի, վերջինիս խորդանոցի, մեկ կրպակի և մեկ լուսանկարչատան նկատմամբ երեք քաղաքացիների սեփականության իրավունքը:

Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2011թ. հունիսին իրականացված լրացուցիչ չափագրումների հիման վրա քաղաքացու կողմից հողազավթման փաստն արձանագրվելուց հետո, այդ կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու և հետագա հողազավթումը դադարեցնելու փոխարեն, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից 2013թ. և 2017թ. երկու անգամ կայացվել են հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետները երկարացնելու որոշումներ:

Պարզվել է նաև, որ Երևանի քաղաքապետի 17.02.2017թ. երկու և 04.05.2018թ. մեկ որոշումներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունները, զբոսայգու տարածքում կառուցապատման իրավունքով մեկ դեպքում 2 անձի տրամադրվել են հողամասեր, իսկ մեկ այլ դեպքում՝ ՍՊԸ-ի հետ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ այդ տարիների գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հողամասերում փաստացի առկա են եղել բազմաթիվ ինքնակամ շինություններ, որոնք չեն արձանագրվել վերոնշյալ եզրակացություններով:

Այնուհետև, չնայած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 2018թ. հունիսին հարուցված անշարժ գույքի նկատմամբ նշված ՍՊԸ-ի իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է ընդլայնվող հողամասի հատակագծում շինություններ լինելու պատճառաբանությամբ, սակայն Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք, առանց գրանցման համար անհրաժեշտ հողամասի հատակագծի առկայության, հաջորդ ամսվա ընթացքում կատարել են նշված ՍՊԸ-ին պատկանող այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

Բացի այդ, նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտին և ապրիլին «Արաբկիր» զբոսայգու տարածքում ապօրինի հողազավթման փաստը հայտնաբերելուց և այն կատարած անձանց վարչական տույժի ենթարկելուց հետո, իրավախախտումը շարունակվելու պայմաններում իրավասու պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ, այն է՝ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կրկնակի վարչական տույժ չի նշանակվել և հողազավթումը չի վերացվել:

Այսինքն՝ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ օրենսդրության պահանջների խախտմամբ, որոշակի շինությունների նկատմամբ ճանաչել են քաղաքացիների սեփականության իրավունքը, առանձին դեպքերում հողազավթման փաստերը արձանագրելուց հետո չեն դադարեցրել այն, այդ կապակցությամբ համապատասխան վարչական վարույթներ չեն իրականացրել, առանձին դեպքերում կայացված որոշումներով անուղղակիորեն թույլատրել են զավթված հողամասերի օգտագործումը: Իսկ առանձին դեպքում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելել են օրենսդրության պահանջները՝ հողամասն ապօրինաբար տրամադրելով իրավաբանական անձին և կատարելով գույքի նկատմամբ պետական գրանցում: Վերոնշյալ գործողություններով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին:

Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազությունում նշված փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում