Գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ տեսախաղերը իսկապես կարող են ագրեսիա առաջացնել: Սակայն դրա պատճառը ոչ թե կոշտ խաղային կոնտենտն է, այլ անցումների ժամանակ բարդությունների պատճառով զայրանալը՝ հաղորդում է CNET-ը:
«Ցանկացած գեյմեր, ով պարտվելուց հետո վահանակով հարվածել է պատին, ծանոթ է չվերահսկվող չարության զգացումին: Երբ մարդիկ զգում են, որ խաղի նկատմամբ կորցրել են վերահսկողությունը, դա ագրեսիայի է հանգեցնում, անկախ այն բանից՝ արդյոք տվյալ խաղում բռնություն կա՞, թե՞ ոչ»,- ասել է հետազոտությունն իրականացրած գիտնականներից մեկը:












































