«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոստովանել է, որ իր սաներին դժվար կլինի հաղթահարել էմոցիաները` Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո:
«Թիմը կարող է նման կարճ ժամանակահատվածում լիովին վերականգնված չլինել էմոցիաներից հետո` կապված այդ մրցաշարում հետագա պայքարը չշարունակելու հետ: Չեմպիոնների լիգայից դուրս մնալն անձամբ ինձ համար ձախողում է, և կշարունակեմ այդպես մտածել նաև այն ժամանակ, նույնիսկ եթե մենք հաղթենք Լա Լիգայում ու Արքայական գավաթում:
Մեզանից ոչ ոք իրեն այժմ լավ չի զգում, բայց մենք տառապելու ժամանակ չունենք: Պետք է վերադառնալ առաջնության չեմպիոնական մրցավազքին: Այստեղ խաղերը շաբաթական մեկ անգամ են և եվրոգավաթներից դուրս մնալն այդ առումով կարող է դրական լինել, բայց ես ուրախությամբ կհամաձայնեի «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի հետ փոխվել տեղերով»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:










































