Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա Warner Bros ստուդիայի կողմից «Թոմի և Ջերիի» մասին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան: Այս մասին հաղորդում է THR-ը: Նշվում է, որ ծրագրում են ժապավենը էկրաններ բարձրացնել 2020թ. դեկտեմբերի 23-ին:
Ավելի վաղ լիամետրաժ ֆիլմի պրեմիերայի ժամկետը համարվում էր 2021-ի ապրիլը:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ Թոմն ապրում է Նյու Յորքի հյուրանոցում, որի աշխատակցուհիներից մեկը նրան խնդրում է ազատվել Ջերիից: Ֆիլմում կնկարահանվեն Հլոյա Մորեցը, Մայքլ Պենյան, Քեն Ջոնգը և ուրիշներ:









































