ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից Թինա Մինասայան երկար ճանապարհ է անցել և այլ նիհարող մարդկանց խորհուրդ է տալիս չմոռանալ, թե ինչի մասին են երազել ամենասկզբում: Ամերիկուհին ինքը սկսել է այն փաստից, որ նա ցանկացել է սովորել նորաձևության ոլորտում: Բայց բարդույթներն ու անինքնավստահութույնը խանգարել են նրան: Չնայած քչերը կարող էին դա նկատել. Աղջիկը ընկերության հոգին էր: Բայց արտաքին ուրախության հետևում տխրություն էր։

Երբ աղջկա քաշը հասել է 140 կգ-ի, նա որոշել է փոխել իր կյանքը: Եվ բացի քոլեջից, եղել են ևս նշանակալի պատճառներ: Հարազատները սկսել են անհանգստանալ նրա առողջության մասին: Բացի այդ, Թինան վախենում էր, որ եթե իրեն չհավաքի, երբեք չի կարողանա հանդիպել իր սիրուն՝ գրում է Daily Star-ը:

«Ես նիհարելու շատ պատճառներ ունեի: Իմ ծնողներն ու քույրը շատ անհանգստացած էին իմ վիճակից: Իմ հոգեկան առողջությունը վատացավ ինքս իմ հանդեպ ատելության պատճառով։ Կարծում էի, որ ես երբեք չեմ գտնի իմ սիրուն, եթե չկորցնեմ քաշ»,- ասել է Թինան։

Աղջիկն անցել է առողջ ապրելակերպի, սկսել է ուտել առողջ սնունդ և երբեմն սպորտով զբաղվել։ Արդյունքում նա կորցրել է 76 կգ։










































