Եվրոպայում Ռուսաստանից գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն առաջանում: Մատակարարումը կատարվում է «նորմալ և կայուն»: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով էներգետիկայի հարցող եվրահանձնակատար Սաբինա Բերգերին:
«Տվյալ պահին ռուսական գազը մատակարարվում է նորմալ և կայուն»,- ասել է նա:
Բերգերի խոսքերով` Եվրահանձնաժողովը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում կատարել իրենց պարտականություները Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումն ապահովելու համար:









































