ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին խորհուրդ է տվել որքան հնարավոր է շուտ մարզչական գործունեություն սկսել: Նա նշել է, որ «Մոնակո»-ն լավ տարբերակ է:
«Զիդանին «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ նշանակելը լավ միտք է: Այդ ակումբում հիանալի ֆուտբոլիստներ են խաղում և կարող են հաջողությունների հասնել:
Զիդանը փորձ է ձեռք բերել` աշխատելով Կարլո Անչելոտիի հետ: Եթե նա ցանկանում է ապագայում գլխավորել Ֆրանիսայի հավաքականը, ապա պետք է որքան հնարավոր է շուտ մարզչական գործունեություն սկսի: Զիդանը լավ մարզիչ կլինի»,- ասել է Պլատինին:






































