Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի ու Կոլումբիայի համալսարանների գիտնականները հայտարարել են, որ հնագույն պապիրուսը, որտեղ հիշատակություն կա Հիսուսի կնոջ մասին, կեղծված չէ:
Հեղինակների հետազոտության ամբողջական տեքստը հասանելի է Harvard Theological Review-ում:
4-ը 8-ի վրա սանտիմետրանոց հնագույն պապիրուսի մի կտորում Հիսուսի կնոջ մասին գրությունը ղպտերեն է: Գրության մի հատվածում հնարավոր է կարդալ. «Հիսուսն ասաց նրանց՝ «իմ կինը…», իսկ մյուսում՝ «Նա կարող է լինել իմ աշակերտը»»:
Պապիրուսի ժամանակակից վերլուծությունը, թանաքը, ստորագրությունն ու այն ժամանակվա ղպտերենի յուրահատկությունը վկայում են, որ գտածոն իրոք հնագույն է:
Ենթադրաբար, գտածոն թվագրվում է 2-4-րդ դարերին:









































