Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցն առնչվում էր հատուկ հաստատությունների ճակատագրին. «Խոսքը մասնավորապես վերաբերում է գիշերօթիկների լուծարմանը և ծերանոցների խնդրին: Գիշերօթիկների լուծարման խնդիրը հնչում է նաև ԱԺ ամբիոնից»:
Ի պատասխան սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն ասաց. «Խոսքը ոչ թե գիշերօթիկ դպրոցների լուծարման մասին է, այլ երեխաներին ընտանիք վերադարձնելու: Լավագույն մանկատունը կամ գիշերօթիկը չի կարող փոխարինել թեկուզ դժվարության մեջ ապրող ընտանիքին»:
Մանրամասները՝ տեսանյութում: