ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը 28-ամյա Մարիսա Մորին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: 2014-ի հունվարին, երբ Մորին 22 տարեկան էր, նրան վարձել են որպես ընտանիքում տղայի։ Դրա փոխարեն կինը գայթակղել է իր 11-ամյա խնամարկյալին և այդ տարվա սեպտեմբերին նրանից երեխա է ունեցել։
Միայն 2017թ․ է տղան պատմել իր մորը, որ նախկին դայակի կողմից բռնության զոհ է դարձել։ Մայրը կապվել է ոստիկանության հետ: ԴՆԹ թեստը հաստատել է դպրոցականի հայրությունը։
«Լինելով դպրոցական, նա առավոտյան դպրոց է տանում իր սեփական հինգամյա որդուն, դպրոցից հետո խաղում է նրա հետ, հոգ է տանում նրա մասին: Նա դարձել է ամենահիասքանչ հայրիկներից մեկը, որ կարող ես հանդիպել»,- ասել տղայի մայրը՝ Նադին Քեմփբելը: Ճիշտ է, երեխայի ներկայությունը մեծապես ազդել է նրա սոցիալական կյանքի վրա: Նա այլևս չի կարող շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ և հանդիպել աղջիկների հետ, քանի որ զբաղված է երեխայով։