News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ ընդունել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Արտգործնախարարն և ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը քննարկել են Վրաստանի ու ԱՄՆ-ի երկկողմանի հարաբերություններին առնվող հարցերի լայն շրջանակ»։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Իսկ 2009 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ-ը և Վրաստանը Վաշինգթոնում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության մասին խարտիան։
Դրանով ենթադրվում էր պաշտպանության ու անվտանգության, տնտեսական, էներգետիկ, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտական ու մշակութային ոլորտներում գործընկերության և համագործակցության ընդլայնում։







































