Robocoin ընկերությունն ԱՄՆ Կոնգրեսում ժամանակավորապես տեղադրել է բիտքոին բանկոմատ՝ գրում է The Wall Street Journal-ը: Robocoin-ի ներկայացուցիչներին հրավիրել էին Վաշինգտոն՝ կոնգրեսականների և լրագրողների հետ հանդիպման՝ ներկայացնելու ATM մեքենան և զրուցելու վիրտուալ արժույթի մասին:
Ընկերության ղեկավար Ջորդան Քելիի խոսքով՝ ընդհանուր առմամբ արձագանքը դրական էր: Robocoin-ի ղեկավարն ու նրա թիմը փորձել են հավաքվածներին ընդհանուր պատկերացում տալ բիտքոինի մասին: Կրիպտոարժույթի նրանց բանկոմատը մի քանի ժամ աշխատել է Կոնգրեսի շենքերից մեկում:
Այդ ընթացքում Կոնգրեսի առնվազն մեկ անդամ՝ Ջարդ Փոլիսն է օգտվել ATM-ից՝ բիտքոին գնելու համար: Նա 10 դոլարը փոխանակել է 0.02 BTC-ի հետ: Ինչպես հայտնել է Փոլիսը՝ թվային արժույթների մասին Կոնգրեսում առայժմ միասնական կարծիք չկա:







































