Ամերիկյան Պորտ-Սենթ-Լյուսի քաղաքում, Ֆլորիդայի նահանգում, կարմիր կարդինալ տեսակի հազվագյուտ դեղին ներկայացուցիչ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է USA Today պարբերականը:
Լուսանկարչություն դասավանդող Թրեյսի Ուորքմանը առաջին անգամ նկատել էր բակում արտասովոր կարմիր կարդինալին հոկտեմբերի 3-ին: Ինն օր անց կարմրադեղին երանգով թռչունը կրկին է հայտնվել: Այս անգամ կինը հինգ րոպե հետևել է թռչունին և հասցրել է տեսանկարել: «Ես չէի կարողանում հավատալ, որ իրոք հանդիպել եմ նրան,- հիշում է ամերիկուհին: -Ես այնքան էի ուրախացել»:
Օբերնի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Հիլը եզրակացրել է, որ նկարներում կարմիր կարդինալ տեսակի հասուն որձ է՝ գետենիկ մուտացիայով: Նրա խոսքերով՝ տվյալ տեսակի դեղին ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին տարեկան երեք անգամից ոչ ավելի հաճախ է հաղորդվում:
Կարմիր կարդինալը ԱՄՆ յոթ նահանգների պաշտոնական խորհրդանիշն է: